Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դերասանները վրդովված են

Դերասանները վրդովված են
01.04.2016 | 01:38

Երկար տարիներ թատրոնում աշխատած դերասանների շրջանում լուռ ընդվզում կա: Պատճառը օրենսդրական դաշտի սխալ կարգավորումն է, ինչի հետևանքով արվեստ ստեղծող անհատներն աշխատում են հարկային դաշտում, իսկ ռեստորաններում օրական մի «փեշ» փող վաստակող, կլկլացնող երգիչ-երգչուհիները մեկ լումա անգամ չեն վճարում պետությանը: «Թատրոնից հեռուստատեսություն, սերիալ, անընդհատ վազք, աշխատածդ փող չէ, բայց նաև հարկատու ես: Ռաբիս երգողները ինչո՞ւ մի կոպեկ չեն տալիս, ֆոնոգրամայի տակ մի երգի համար հարյուրավոր դոլարները դնում են գրպանն ու գնում վայելելու»,- «Իրատեսի» հետ զրույցում նշեց թատրոնի դերասաններից մեկը:
Այն, որ ոլորտում լուրջ խնդիր կա, փաստ է, սակայն այնքան են թացն ու չորը խառնվել իրար, որ շատ դժվար է հասկանալ` ո՛ր երգիչը կամ դերասանը պետք է հարկատու լինի: Երգիչների մի մասն էլ, ովքեր զբաղվում են դասական երաժշտությամբ, նույն թատրոնի դերասանների օրին է, կոպեկներ է ստանում մաքուր, անաղարտ երաժշտություն մատուցելու դիմաց: «Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ռեստորանային երգչին ու ինձ նույն հարթության մեջ են դիտարկում և հարկային դաշտում լինելու պահանջ ներկայացնում»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ երգչուհիներից մեկը:

ԱԺ պատգամավոր, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այս խնդրի առնչությամբ:

-Ես ակումբներում երբեք չեմ աշխատել ու չգիտեմ, թե ինչ գումարներ են աշխատում: Օրինակ, իմ վերջին ձայներիզի թողարկման համար վճարել եմ հարկեր:
-Խոսքը Ձեր անձի մասին չէ, այլ ընդհանուր վիճակի:
-Այո, կանոնակարգման խնդիր կա: Կան շատ մտահոգություններ այս ոլորտի հետ կապված, այդ թվում` հեղինակային իրավունքի:
Երգչուհի պատգամավորը չցանկացավ առավել մանրամասնել խնդիրը, հավանաբար երգարվեստի գործընկերներին չնեղացնելու համար, բայց ակնհայտ էր, որ նրան էլ չի գոհացնում այսպիսի վիճակը:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ